ԼՈՒԾՈՒՄ
Պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, թիմը ներկայացրեց իր առաջին սոցիալական արշավը՝ ի պատասխան ադրբեջանական կողմից հրապարակված արշավի։ IT MAKES SENSE, RIGHT? արշավի գաղափարն էր ցույց տալ պատմական այն հուշարձանները, որոնք կան Արցախում և վկայում են հայկական ժառանգության մասին։ YOU CALL IT 20% TERRITORY/WE CALL IT HOME արշավի միջոցով ներկայացվել են երկու կողմերի հիմնական մեսիջները կամ այն, թե, ինչի համար են պայքարում երկու կողմերը։ Վերջին արշավը, որը WELL թիմի սեփական նախաձեռնությունն էր, նպատակ ուներ միջազգային հանրությանը կամ 3-րդ կողմերին հասանելի եղանակով ներկայացնել ստեղծված իրավիճակի պատճառները։