ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք աշխատում ենք բրենդների ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ դրական հեղինակության ձևավորման ուղղությամբ։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք Ձեր բրենդի հաջողության պատմությունը։ Մեր թիմի կողմից իրականացվող ցանկացած PR ծրագիր կոչված է ավելացնելու բարության, դրականի ու հանդուրժողականության չափաբաժինը այնտեղ, որտեղ ապրում ենք։ Երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը բրենդի ու հանրության միջև մեր աշխատանքի հիմքն է։

ԻՆՉՈՒ՞ WELL

Փոքր թիմերն ունեն մի շարք առավելություններ, որոնք չափազանց կարևոր են մեծ արագությամբ առաջ ընթացող բիզնես միջավայրում․

ԺԱՄԱՆԱԿԻ

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

Փոքր թիմերի հետ աշխատանքում հաղորդակցությունը չի անցնում մի քանի օղակներով, քանի որ Դուք անընդհատ աշխատում եք նույն մասնագետների հետ, ովքեր խորությամբ տիրապետում են Ձեր խնդրին ու ծրագրի մանրամասներին։ Փոքր թիմերը դինամիկ են և կարող են ավելի ճկուն աշխատել մեծ ու փոքր ընկերությունների աշխատանքի ամբողջ սպեկտորի կոնտեքստում։ Դուք խնայում եք ժամանակ բուն աշխատանքի ընթացքը դանդաղեցնող միջանկյալ փուլերի վրա։

ԱՆՀԱՏԱԿԱՆ

ՄՈՏԵՑՈՒՄ

Փոքր թիմերի հետ աշխատելիս Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Դուք աշխատում եք ձեր ընկերության կազմում գործող թիմի հետ, քանի որ հասանելիությունն ու շփումը նույնքան արագ ու անմիջական է։ Փոքր թիմերի համար բոլոր ծրագրերը առաջնահերթություն են, քանի որ նման ընկերություններն ունեն նեղ մասնագիտացում և ընտրողաբար են մոտենում իրենց ծրագրերին։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԱՇԽԱՏԱՆՔ

Փոքր թիմերում ապատեղեկատվության համար նվազագույն պայմաններ կան, քանի որ հաղորդակցությունը միայն մեկ օղակով է անցնում՝ պատվիրատու կողմից կատարողին, որն էլ պատասխանատու է իր կատարած աշխատանքի համար։ Դուք գրեթե ռեսուրս չեք վատնում փոքր թիմերի աշխատանքը վերահսկելու համար։

ՄԵՐ ԹԻՄԸ

Մեր թիմում աշխատում են տարբեր մասնագիտացում ունեցող մարդիկ, իսկ թիմային փորձառությունը PR ոլորտում կազմում է 10 տարի։ Մեր գերխնդիրն է ոչ թե լինել լավագույնը, այլ լավագույնը դարձնել մեր պատվիրատուներին։ Մեր քայլերը հիմնավորված են փորձով, գիտելիքով և մասնագիտական ինտուիցիայով։

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1

Պատվիրատուի կողքին ենք թե՛ վերելքների, թե՛ ճգնաժամերի ընթացքում

2

Բոլոր կորպորատիվ և աշխատանքային տեղեկությունները որևէ պարագայում չենք բացահայտում 3-րդ կողմին

3

Ունակ ենք լսելու և հասկանալու պատվիրատուի խնդիրները և գործադրելու առավելագույն ջանքեր PR-ի շրջանակում դրանք լուծելու համար

4

Հրաժարվում ենք աշխատել այն ծրագրերի շրջանակոււմ, որտեղ խնդիրները բացառապես մարքեթինգային են (վաճառքների աճ, թվային ցուցիչների վերելք և այլն)

5

Հարգում ենք ոլորտի մեր գործընկերների աշխատանքը