ԽՆԴԻՐ
Բրենդավորման առանցքային սկզբունքն է շեշտադրել զբոսաշրջային հնարավորությունների առկայությունը ամբողջ Շիրակի մարզում:
Շիրակի մարզը հիմնականում ասոցացվում է Գյումրի քաղաքի հետ, և զբոսաշրջության մասին խոսելիս ևս հիմնական ուշադրությունն ուղղված է դեպի Գյումրի։ Գյումրի քաղաքի հետ կապված ասոցիացիաները բազմազան են։ Այս անգամ, սակայն, խնդիր է դրված խոսել Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների մասին՝ Գյումրի քաղաքի հետ կապված ասոցիացիաներից դուրս։ Անհրաժեշտ էր ստեղծել նոր ասոցիացիաներ և նոր պատկերացումների Շիրակի մարզի մասին։
ԲՐԵՆԴԻ ԿՈՆՑԵՊՏ
Որպես Շիրակի մարզի սիմվոլ ընտրվել է Շիրակի օդանավակայանը, որը Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է։ Կառուցված լինելով 1961թ.-ին՝ այն համարվում է ճարտարապետական բացառիկ հուշարձան և խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության օրինակ։
Առհասարակ, օդանավակայաններն ասոցացվում են ճամփորդության հետ և առաջին կանգառն են զբոսաշրջիկների համար։ Որպես մարզի սիմվոլ օդանավակայանի ընտրությունը նաև ուղերձ է առ այն, որ զբոսաշրջությունը պետք է և կարող է ավելի արագ ու թռիչքային զարգացում ունենալ այս մարզում։
Սիմվոլը ճախրանքի, մեծ երազանքների ու հնարավորությունների, ճամփորդության, զարգացման ու բարձրության խորհրդանիշ է…