ԲԱ ՀԵՏՈ՞

ՍԵՂԱՆԻ ԽԱՂ ԲԱՆԱՎՈՐ ՇՓՄԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թե ինչ եղավ հետո, որոշում եք դուք

Խաղացողները հորինում են պատմություն՝ օգտագործելով քարտերի վրա գրված մտքերը և շարունակելով մեկը մյուսի պատմությունը։  Թե որքան հետաքրքիր կլինի պատմությունը, կախված է միայն խաղացողների երևակայությունից ու պատմելու հմտությունից։ Խաղը նաև զարգացնում է բանավոր խոսքի հմտությունները հայերեն և անգլերեն լեզուներով։

Խաղը ունի կանոններ, որոնց կարող եք չհետևել

Ինչպե՞ս խաղալ

Խաղում կա 150 քարտ, որոնցից ամեն մեկի վրա հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված է մեկ միտք կամ արտահայտություն։ Նա ով սկսում է խաղը, վերցնում է մեկ քարտ և մեկ րոպեի ընթացքում պատմություն է պատմում, որտեղ  անպայման օգտագործում է այն միտքը, որը գրված է քարտի վրա։ Ցանկալի է միտքն օգտագործել հենց նույն ձևակերպմամբ։ Հաջորդ խաղացողը վերցնում է իր քարտը և շարունակում է նախորդ խաղացողի պատմությունը՝ օգտագործելով իր քարտի վրա գրված միտքը և այդպես շարունակ՝ ըստ ժամացույցի սլաքի մեկը մյուսի պատմությունը շարունակելով խաղում են բոլորը։ Խաղը շարունակվում է այնքան, որքան խաղացողներն են ցանկանում շարունակել տվյալ պատմությունը։ Ցանկացած պահի կարելի է շրջանն ընդհատել և սկսել նոր պատմություն՝ այսինքն նոր շրջան։

Ինչպե՞ս օգտվել քարտերից

Քարտերն այնպես պետք է դնել, որպեսզի վրայի գրվածքները խաղացողները չտեսնեն։ Դրանք կարելի է թողնել հենց տուփի մեջ, և այդ պարագայում խաղացողներից ոչ ոք չի կարող տեսնել քարտերի վրա գրված մտքերը։ Կարևոր է պատմությունը պատմել մեկ րոպեի ընթացքում։ Հենց այդքան ժամանակ է ցույց տալիս խաղում առկա ավազե ժամացույցը, որը պետք է կիրառել ամեն խաղացողի  ժամանակը ֆիքսելու համար։

Ե՞րբ խաղալ

Ընկերական հավաքույթների, ճամփորդությունների, թիմային միջոցառումների ժամանակ։