ԿՐԹԱԿԱՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՆԴԻՐ

Ստեղծել կրթական հոլովակներ պատանիների ու երիտասարդների համար, որտեղ ներկայացված կլինեն բազային հոգեբանական հմտությունները (ծրագրային լեզվով դրանք կոչվում են կյանքի հիմնարար հմտություններ) հանրամատչելի եղանակով։ Մշակել հոլովակների բովանդակությունը՝ օգտվելով մասնագիտական ձեռնարկից, ապա վերջիններիս հիման վրա ստեղծել սցենարները՝ հիմնական ուղերձներով ու վիզուալ ներկայացման եղանակով։  

  • Բովանդակության և հիմնական ուղերձների մշակում
  • Սթորիբորդի մշակում
  • Փրոդաքշն մենեջմենթ


ԼՈՒԾՈՒՄ

Մշակվել է երկու անիմացիոն հոլովակի բովանդակությունը՝ հաշվի առնելով թիրախային լսարանի առանձնահատկությունները։ Հոլովակների առաջնային լսարանը այն պատանիները և երիտասարդներն են, ովքեր անցնում են հետճգնաժամային սթրեսի միջով։ Հոլովակները, սակայն, նախատեսված են նաև լայն լսարանի համար։ Հոգեբանական հմտությունները բաժանված են երկու մասի՝ ինքնաճանաչողություն և մարդկանց հետ շփում։ Թեմաներից յուրաքանչյուրը ներկայացված է մատչելի եղանակով՝ կարճ խորհուրդների ու հոգեբանական տեխնիկաների ներկայացման միջոցով։

Գործընկեր՝ UNICEF Հայաստան
Սցենար և մենեջմենթ՝ WELL PR Agency
Փրոդաքշն՝ Parkinson Studio