ԽՆԴԻՐԸ
Ճգնաժամային խնամատարության մասին իրազեկում։
ԿՈՆՏԵՔՍՏԸ
Պատերազմ, բնական աղետներ, համավարակներ, բռնություն․ ճգնաժամային իրավիճակները շատ տարբեր են և հասարակության կյանքի անբաժան մասն են։ Դրանք գալիս են անսպասելի ու, հաճախ, մարդիկ դրան պատրաստ չեն լինում ո’չ ֆիզիկապես, ո’չ էլ հոգեբանորեն։
Ճգնաժամերը առավել խոցելի են դարձնում երեխաներին․ կորսված մանկություն, խեղված ճակատագրեր, վերքեր, որոնք ամբողջ կյանքում չեն սպիանում․․․
Միայն ժամանակին օգնության ձեռք մեկնելն ու անվտանգության երաշխավորումն են, որ թույլ են տալիս երեխային դուրս բերել ճգնաժամից։
Վախից, տագնապից ու սարսափից երեխային պաշտպանել կարող է միայն ընտանիքը։ Սակայն, միշտ չէ, որ դա հնարավոր է լինում։ Երբեմն ճգնաժամերը պատճառ են հանդիսանում երեխաների՝ իրենց հարազատ ընտանիքներից բաժանման։ Այդ դեպքերում օգնության է գալիս ճգնաժամային խնամատար ընտանիքը։