ԽՆԴԻՐ
Պաշտոնական կայքի դիզայն և ծրագրավորում։
ԼՈՒԾՈՒՄ
Ընկերության ծառայությունների մասին պատմել ենք սիմվոլների ու համեմատությունների միջոցով։ Ընտրվել Է ՔԱՂԱՔԻ ԿՈՆՑԵՊՏԸ՝ որպես ֆունկցիոնալ տարբեր բաղադրիչների ամբողջություն, որպես համեմատության օբյեկտ բոլոր տեսակի այլ համակարգերի՝ ընկերությունների, գործընթացների համար։Դիզայնի հիմքում քաղաքային միջավայրի հետ կապված տարբեր առօրեական առարկաների և ընկերության անվան տառերի խաղարկումն է։ Արդյունավետ աշխատանքի համար կարևոր է ամեն մի դետալը, նույնիսկ, եթե այն առաջին հայացքից աչքի չի ընկնում։ Evinaux բրենդի այս փիլիսփայությունը հաջողվեց արտացոլել վիզուալ պատկերի մեջ։