ԽՆԴԻՐ
Պատրաստել սոցիալական հոլովակ հիմնարար ընտանեկան արժեքների՝ մասնավորապես, ծնողների և երեխաների ջերմ հարաբերությունների կարևորության մասին։ Հոլովակի միջոցով փոխանցել մարդկանց, թե երեխաների համար որքան կարևոր է ընտանեկան միջավայրը։
ԼՈՒԾՈՒՄ
Հոլովակի կրեատիվ կոնցեպտը, այնուհետև սցենարը կառուցվել է գաղափարի շուրջ, ըստ որի ընտանիքի, մարդու, երեխայի երջանկությունը սովորական պահերի մեջ է։ Ըստ այդ կոնցեպտի, երեխաների երջանիկ մանկությունը և պատանեկությունը պայմանավորված չէ բարդ ու դժվար հասանելի հանգամանքներով, այլ, ընդամենը, արդյունքն է այն հոգատարության և սիրո, որը նրանք ստանում են ընտանիքի անդամներից։ Երեխաներին պետք է, պարզապես, լինել հարազատ մարդկանց կողքին, ապրել նրանց հետ կյանքի սովորական պահերը, սովորել ամեն պահի մեջ ու հիշողություններ հավաքել՝ մանկության հիշողություններ։
Սովորական պահերի արժեքն ավելի պարզ է երևում, երբ հեռանում ես իրադարձությունների կենտրոնից ու հասնում սահմանին։ Այդ պատճառով հոլովակի հերոսները ոչ թե դերասաններ են, այլ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկում ապրող մարդիկ ու իրական ընտանիքներ։
Production: DreamShots
Script and Management: WELL PR Agency
For World Vision Armenia