ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ

HENNESSY Very Special x Faith XLVII

ԽՆԴԻՐ

Իրականացնել պրոդուկտի մասին իրազեկման արշավ սոցիալական ցանցերում հայաստանյան միկրոինֆլուենսերների մասնակցությամբ։ Ինֆլուենսերների քանակը՝ տասներկու՝ պահելով բալանսը 20+ և 30+ տարիքային խմբերի միջև։

Ինֆլուենսերի պրոֆայլինգը՝ միջինում 2K ակտիվ հետևորդներ, հետաքրքրությունների շրջանակը՝ արվեստ, ֆոտո և վիդեո բովանդակության ստեղծում, տատու արտ, նորաձևություն, բլոգինգ, ճարտարապետություն, սթրիթ արթ։

ԼՈՒԾՈՒՄ

Հավաքագրվել են տվյալներ նշված չափորոշիչներին համապատասխան ինֆլուենսերների մասին։ Տվյալները ենթարկվել են մասնագիտական վերլուծության առավել արդյունավետ համագործակցությունների վերաբերյալ պատվիրատուին առաջարկներ ներկայացնելու համար։ Ընդհանուր առմամբ առաջարկված 25 ինֆլուենսերներից ընտրվել են 12-ը, որոնց հետ կայացել է բրենդի համագործակցությունը։ Ինֆլուենսերներին ներկայացվել է արշավի գաղափարը, հիմնական ուղերձները և ստեղծված կոնտենտի ձևաչափի մասին տեղեկատվությունը։

Արշավի տևողությունը՝ երկու շաբաթ

Մոտավոր ծածկույթը՝ 50K+

Մի քանի օրինակ արշավից