ԽՆԴԻՐ
1․Ստեղծել միջոցառման բրենդային ինքնություն, որը հավատարիմ կլինի կազմակերպության ընդհանուր վիզուալ ինքնությանն ու սկզբունքներին, սակայն կբացահայտի նաև միջազգային ֆորումի հիմնական թեման՝ հումորի և խաղերի սոցիալական նշանակությունը։
2․Ապահովել երկօրյա ֆորումի տեխնիկական կազմակերպումը և ֆորումի ոչ ֆորմալ հավաքույթի կազմակերպումը։
ԼՈՒԾՈՒՄ
Ստեղծվել է տարբերանշան, որը ասոցիատիվ մակարդակում հիշեցնում է և՛ հումորի, և՛ խաղերի մասին, քանի որ վիզուալ էլեմենտներ կան թե՛ ժպտացող էմոջիից (emoji), թե՛ հայտնի խաղային վահանակի սիմվոլներից։ Տարբերանշանը նաև գեղեցիկ կիրառում է ստացել միջոցառման բրենդային ատրիբուտների վրա։ Գունային լուծումների հարցում ընտրվել է գրադիենտ տարբերակը այն գունային գամմաներից (մանուշակագույնից-կապույտ պալիտրայում), որոնք ևս խիստ տարբեր չեն կառույցի կողմից օգտագործվող գույներից և չեն հակասում կորպորատիվ ոճին։
Իրականացվել է միջոցառման ամբողջ բրենդային փաթեթի դիզայնը՝ սկսած սրահի ձևավորման համար նախատեսված պոստերներից մինչև գրիչներ ու կորպորատիվ շապիկներ։
Կազմակերպչական մասով իրականացվել է սրահների ձևավորման և տեխնիկական թիմի աշխատանքի մենեջմենթը, ինչպես նաև ոչ ֆորմալ հավաքույթի ամբողջ կազմակերպչական ու կորդինացիոն աշխատանքը։