ԹԵՄԱՏԻԿ ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆԵՐ

Digital Communications Network

ԽՆԴԻՐ

Ստեղծել թեմատիկ իլյուստրացիաներ ուղղված մեդիագրագիտության ավելացմանը պատանիների ու երիտասարդների շրջանում։ Մասնավորապես, հնարավորինս մատչելի եղանակով ներկայացնել, թե ինչ է ապատեղեկատվությունը և ինչպես է այն տարբերվում ճշգրիտ տեղեկատվությունից։

ԼՈՒԾՈՒՄ

Ստեղծվել են երկու «հերոսներ», որոնցից մեկը ապատեղեկատվությունն է, մյուսը՝ ճշգրիտ տեղեկատվությունը։ Իլյուստրացիաների շարքով ներկայացվել են տարբեր իրավիճակներ, որոնցում հայտնվել են հերոսները։ Այն, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը վերաբերվում տվյալ իրավիճակին, ցույց է տալիս նաև այս երկու հասկացությունների տարբերությունը և օգնում է հասկանալ դրանց էությունը։ 

Գաղափարը՝ WELL PR Agency

Իլյուստրացիաներ՝ Ասյա Ղանդիլյան

Պատվիրատու՝ Digital Communications Network