ԽՆԴԻՐ
Ստեղծել բրենդային ինքնություն «Digital Communication Network» միջազգային կազմակերպության կողմից Ուկրաինայում բացված «Influencers Hub»-ի համար, որը կփոխանցի ակտիվ, երիտասարդական, ինովացիոն ու դրական ասոցիացիաներ։ Կարևոր էր, որ կորպորատիվ ոճը ճկուն լինի և հնարավորություն ունենա ներկայացնելու տարբեր պրոդուկտներ նույն բրենդային ինքնության ներքո նաև ապագայում։
ԼՈՒԾՈՒՄ
Ստեղծվել է բրենդի կոնցեպտը՝ կորպորատիվ փիլիսոփայությամբ և վիզուալ ինքնությամբ
Բրենդի կոնցեպտի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը․ ձև, գույն ու տեսանելիություն տալ վերացական գաղափարներին։ Մասնավորապես, խոսքը ինֆլուենսի (ազդեցության) գաղափարի մասին է։ Մարդու ազդեցությունն այլ մարդկանց վրա անտեսանելի էներգիայի է նման։ Մենք կարող ենք պատկերացնել, թե այդ էներգիան ինչ տեսք ունի։ Օրինակ, այն կարող է ունենալ ոչ հստակ ձև ու տեսք, տարբեր գույններ՝ կախված նրանից, թե ինչպես ենք մենք այն պատկերացնում։ Էներգիան կամ ազդեցությունը նաև ուղղված է այլ մարդկանց, հետևաբար այն նաև տարածվելու միտում կունենա կամ շարժման մեջ կլինի։ Հենց այս վերացական պատկերները ձև ու գույն են ստացել բրենդի վիզուալ ինքնության մեջ։