ՎԵԲ ԿԱՅՔԻ ԿՈՆՑԵՊՏ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԴԻԶԱՅՆ

ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամ

ԽՆԴԻՐ

«ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնի պաշտոնական կայքի դիզայն՝ հիմնադրամի ոճին, գույներին, սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև բովանդակության ստեղծում նույն կայքի համար՝ հանրամատչելի ձևով ներկայացնելով կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու մատուցվող ծառայությունները։

ԼՈՒԾՈՒՄ  

Ֆոտոնկարահանում Գյումրու հյուրատան տարածքում, հարզացրույցներ պատասխանատու աշխատակիցների հետ, կայքի կառուցվածք, դիզայն կոնցեպտի մշակում՝ հիմքում դնելով ազգային զարդանախշերը, որոնք խորհրդանշում են «Կազա»  հիմնադրամի կրթամշակութային գործունեությունը, ինչպես նաև Գյումրու՝ մշակութային մայրաքաղաքի կերպարը։ Կորպորատիվ գույնի հարցում ընտրությունը կանգնել է հիմնադրամի կորպորատիվ գույներից մեկի՝ ծիրանագույնի համապատասխան երանգի վրա։ 

Գյումրին բացահայտելու և ճանաչելու կոչը կայքի այցելուին ուղղված հիմնական միտքն է։ Վիզուալ և տեքստային բովանդակությունը կոչված է ցույց տալու այցելուին, որ Գյումրիում իր տան հասցեն «Կազա»  հիմնադրամի հյուրատունն է։