ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՐԵՆԴԻՆԳ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ԽՆԴԻՐ

Մշակել հաղորդակցական ռազմավարություն եվ միջոցառման կոնցեպտ՝ ներառյալ հիմնական մեսիջները, կարգախոսը և վիզուալ ինքնությունը։ Մշակված կոնցեպտի համաձայն իրականացնել միջոցառման կազմակերպումը՝  հյուրերի և մեդիայի համար նախատեսված ինֆորմացիոն փաթեթի բովանդակային և վիզուալ մշակմամբ, միջոցառման տեխնիկական համակարգմամբ։

ԼՈՒԾՈՒՄ

Ծրագրի մասին հանրային հաղորդակցումն արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է կորպորատիվ ինքնություն, որն իր մեջ ներառում է ծրագրի կարգախոսը՝ «ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ», ծրագրի տարբերանշանը և կորպորատիվ ոճը։ Թե՛ կարգախոսի, թե՛ տարբերանշանի կոնցեպտը կառուցվել է ծրագրի բովանդակության վերլուծության և դրա հիման վրա դուրս բերված հիմնական առաքելության շուրջ։

Եռամյա ծրագրի առաքելությունն է Հայաստանի հինգ մարզերում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը՝ մասնավորապես, խոցելի կամ աղքատության նվազագույն շեմից ցածր կենսապայմաններում ապրող մարդկանց ակտիվացումը և նրանց ինքաբավ կյանքի պայմանների ապահովումը։

Ծրագրի հաղորդակցական կոնցեպտը կառուցված է մարդկային գործոնի առանցքի շուրջ։ Տարբերանշանը խորհրդանշում է աշխատանքում համապարփակ ու հոլիստիկ մոտեցումը։ Սոցիալական աշխատողների հոլիստիկ աշխատանքի արդյունքում խոցելի խմբերում հայտնված մարդիկ  ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ապրում ավելի լավ պայմաններում։ Այս կոնցեպտի շուրջ կառուցված վիզուալ ինքնությունը կիրառվել է միջոցառման բրենդավորման, ինչպես նաև ծրագրի հետագա հաղորդակցության արդյունավետության բարձրացման նպատակով։