ՔԱՐԿԱՊ ԿՐԹԱԿԱՆ ԽԱՂԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ
ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամ
Միջմշակութային Հաղորդակցության Հմտությունները Զարգացնող Խաղ

ԽՆԴԻՐ

Բրենդավորել ոլորտի մասնագետների կողմից ստեղծված կրթական խաղը՝ անվանման ու լոգոտիպի ստեղծումից մինչև ամբողջ փաթեթի բրենդավորում ու տպագրության մենեջմենթ։

ԼՈՒԾՈՒՄ

Ընտրվել է «Քարկապ» անունը, որը համահունչ է խաղի հիմնական փիլիսոփայությանը․ ստեղծել կապ տարբեր մշակույթների միջև դրանց մասին գիտելիքը և ինֆորմացիան կիսելու եղանակով։ Բացի այդ, խաղի մեջ առկա է նաև իմաստության քարի սիմվոլը, որը խորհրդանշում է մասնակիցների հաղթանակը, երբ նրանք հաղթահարում են բոլոր փորձությունները։ Այսպիսով, «Քարկապ»  անունը ամբողջությամբ համապատասխանում է խաղի բովանդակությանը և, միաժամանակ, բրենդինգի տեսանկյունից հաջողված անվանում է։

Անվան կոնցեպտի շուրջ կառուցվել է խաղի վիզուալ հատվածը։ Մասնավորապես, տարբերանշանը բաղկացած է անվանումից և քարկապի սիմվոլից, իսկ խաղատախտակը, խաղի քարտերը և մյուս բաղադրիչները բրենդավորվել են նախևառաջ խաղի ֆունկցիոնալ խնդիրները լուծելու (UX սկզբունքներով), այնուհետև դրանք գեղեցիկ փաթեթավորելու առաջնահերթությամբ։