Անունը՝ Qubit
Սա քվանտային համակարգիչներում տվյալների փոխանցման նվազագույն մասնիկի անունն է, սակայն մեզ մոտ նա ձուկ է։ Նա ասում է, որ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, որ տեխնոլոգիաների ոլորտը հասանելի է բոլորին, և որ այս կրթական կենտրոնում սովորելուց հետո աշխատաշուկայում քեզ զգալու ես ինչպես ձուկը ջրում։
Կարգախոսը՝ Լավ ենք բացատրում
Ուսանողներն ու մասնագետները փնտրում են մարդկանց, ովքեր իրենց հասկանալի ձևով կբացատրեն առաջին հայացքից բարդ թվացող երևույթները։ Բրենդը հուշում է, թե որտեղ կարող են դա գտնել։
Լոգոտիպը
Շատերն առաջին հայացքից, գուցե, ձուկ չտեսնեն, սակայն լոգոտիպի կենտրոնական մասը ինքնավստահ ձուկն է, որը լողում է ամենախորը՝ մուգ կապույտ ջրերում: