Պատրաստել սոցիալական հոլովակ Հայաստանում ապրող փախստականների մասին, որտեղ հերոսները կլինեն հենց իրենք՝ փախստականները՝ կարճ հոլովակի ընթացքում ներկայացնելով իրենց պատմությունը։
ԼՈՒԾՈՒՄ
«Յուրաքանչյուրը կարող է փոփոխության աղբյուր դառնալ։ Յուրաքանչյուր գործողություն կարևոր է» կարգախոսը Փախստականների միջազգային օրվա 2020 թ․-ի կարգախոսն է, որը ամբողջ հոլովակի հիմնական մեսիջն է։ Ըստ այդմ, ամեն հերոս մեկ-երկու նախադասությամբ ցույց է տալիս այն փոփոխությունը, որը ինքը բերել է: Էմոցիոնալ հոլովակ ստանալու համար տեխնիկական լուծումը հերոսների պատկերի ու ձայնի տարրանջատումն է, իսկ վիզուալ գեղեցիկ պատկեր ստանալու համար ընտրվել են Երևանի տարբեր պատմամշակութային և քաղաքի հետ ասոցացվող լոկացիաներ։
Կոնցեպտ՝ WELL PR Agency Արտադրություն՝ Պետրոս Հովհաննիսյան, Նիկոլայ Հայրապետյան