TASTY TALKS

ԿՐԹԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՎԻԴԵՈ ՇԱՐՔ

ԽՆԴԻՐԸ

Պատրաստել խոհարարական վիդեո հոլովակների շարք ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտների մասնակցությամբ, որոնց միջոցով կներկայացվեն փոխանակման ծրագրերը հենց մասնակիցների կողմից։ Մշակել ամբողջական կոնցեպտը՝ ներառյալ անվանումը, բրենդինգը, սցենարների մշակումն ու նկարահանումների համակարգումը։ 

 

ԼՈՒԾՈՒՄԸ

Վիդեո շարքի անվանումը՝ «Tasty Talks. Խոհարարական արկածներ ԱՄՆ շրջանավարտների հետ»։  Շարքը վարում է նկարահանման պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը։ Հոլովակներում պահպանվել է բալանսը պատրաստվող ուտեստի և մասնակցի փոխանակման ծրագրին վերաբերող հարց ու պատասխանների միջև, ինչն ապահովում է հոլովակների կրթական ու ժամանցային ձևաչափի համադրությունը։ 

Վիզուալ լուծումները՝ ներառյալ տարբերանշանը, կադրերի էսթետիկ կառուցվածքն ու ձևավորումն, իրականացվել է՝ հաշվի առնելով դեսպանատան իմիջային առանձնահատկությունները, ինչպես նաև շարքի դինամիկան և վիզուալ գրավչությունն ապահովելու սկզբունքով։