ԽՆԴԻՐ
Տեղայանցնել միջազգային ընկերության/բրենդի ուղերձները հայաստանյան շուկայի համար, ապահովել գրագետ մեդիածածկույթ Հայաստանում ընկերության ծառայությունների մեկնարկի մասին, ինչպես նաև մշակել մեկնարկի միջոցառման համապատասխան կոնցեպտը և իրականացնել կազմակերպումը։
ԼՈՒԾՈՒՄ
Bolt միջազգային ընկերության համար մեկնարկային կարգախոս է ընտրվել #կանաչԵՆՔ կոչ-բառախաղը, որով ընկերությունը սկսել է աշխատել Երևանում։ Հիմնական շեշտադրումը կատարվել է ամբողջ աշխարհում բրենդի բնապահպանական մոտեցումների վրա։ Նույն տրամաբանությամբ իրականացվել է միջոցառման կազմակերպումը, որի շրջանակում պատրաստվել է մեկնարկն ազդարարող միջոցառման հրավերի փաթեթը, որը ներառում էր էկո տոպրակ, զեղչի կուպոն, նշումների տետր և հրավիրատոմս։
Ընկերության ծառայությունների մեկնարկի մասին 10-ից ավելի մեդիա հրապարակումներ են եղել առաջատար լրատվամիջոցներում։