ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԷՋԻ ՎԱՐՈՒՄ

COCA-COLA HBC ARMENIA

ԽՆԴԻՐ

Վարել ընկերության կարիերայի էջը Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ապահովելով համապատասխան վիզուալ և տեքստային ներկայացվածություն և հետևելով միջազգային բրենդի կորպորատիվ սկզբունքներին և բրենդի մեսիջներին։

ԼՈՒԾՈՒՄ

Նախևառաջ ուսումնասիրության են ենթարկվել ընկերության բրենդային ռեսուրսները, առկա բովանդակությունը, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում Coca-Cola HBC ընկերության կարիերայի էջերի վարման սկզբունքները։ Հաշվի են առնվել նաև այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել ընկերության HR (մարդկային ռեսուրսների կառավարում) թիմը էջի օգնությամբ։ Հաջորդիվ իրականացվել է կորպորատիվ ֆոտոնկարահանում էջում լոկալացված վիզուալներ օգտագործելու նպատակով։ Նկարահանվել է նաև ընկերության վաճառքի մասնագետի մեկ օրը նկարագրող վիդեոհոլովակ։