ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑ․ ՄԵԴԻԱ ԷՋԵՐԻ ՎԱՐՈՒՄ

ENTERPRISE RENT-A-CAR ARMENIA

ԽՆԴԻՐ

Ստեղծել վիզուալ և տեքստային բովանդակություն միջազգային բրենդի հայաստանյան ներկայացուցչության համար՝ հավատարիմ մնալով բրենդբուքին և բրենդի կորպորատիվ սկզբունքներին։ Աշխատանքը սկսելու պահին էջում բացակայում էր բազային բովանդակությունը (աշխատանքը չէր ներառում էջերի առաջխաղացում)։

ԼՈՒԾՈՒՄ

Ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ու դրանց առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո մշակվել է տեքստային բովանդակություն, որի հիման վրա պատրաստվել են վիզուալ նյութեր՝ հավատարիմ մնալով միջազգային բրենդի կորպորատիվ սկզբունքներին։
Այսօր էջը բրենդի մյուս երկրների ներկայացուցչություններին հավասար կորպորատիվ տեսք ունի Facebook և Instagram սոցիալական ցանցերում։ Նույն բրենդի հայաստանյան վեբ կայքի համար պատրաստվել է բլոգային կոնտենտ, ինչպես նաև իրականացվել ռուսերեն կոնտենտի թարգմանություն և խմբագրում։