PR ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Ընտանեկան միջավայր Հայաստանի բոլոր համայնքների երեխաների համար» ծրագրի իրազեկման արշավ

Խնդիր

Կազմել խնամատարության ինստիտուտի մասին հանրային իրազեկման երկարաժամկետ ռազմավարություն՝ մշակելով հիմնական կոնցեպտը, քայլերի հաջորդականությունը, տարբեր փուլերում հանրայնացվող հիմնական մեսիջները և ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Ռազմավարության հիման վրա ստեղծել բովանդակություն սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում տարածելու համար։

Լուծում

Մշակվել է իրազեկման ռազմավարություն, որտեղ հիմքում ընկած են դասական հաղորդակցական մեխանիզմների կիրառումը, իսկ հիմնական կոնցեպտն, ընդհանուր առմամբ, ենթադրում է, նախևառաջ, գրավել հանրային ուշադրությունը, ապա ձեռնարկել քայլեր հանրությանն այս հարցում խորքային ինֆորմացիա տրամադրելու ուղղությամբ։ Ռազմավարության գործողությունների պլանը ենթադրում է սոցիալական հոլովակի պատրաստում, սոցիալական ցանցերի համար բովանդակության ստեղծում, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքի իրականացում տարբեր ձևաչափերով։ Ընտրությունը կանգ է առել հաջողության պատմությունները վիդեո և ֆոտո ֆորմատով ներկայացնելու վրա։ Հիմնական սկզբունքը եղել է խուսափել երեխաների դեմքերը «օգտագործելուց» և շեշտը դնել խնդրի բուն էության և թեմայի խորքային ներկայացման վրա՝ առանց մարդկանց մոտ խղճահարություն առաջացնելու։ Մարդկային պատմությունները ներկայացնելուն զուգահեռ, ներկայացվել են նաև էքսպերտային հարցազրույցներ հիմնախնդրի մասին մասնագիտական տեսակետն ու պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնելու համար։