ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿ

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ, «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Ընտանեկան միջավայր Հայաստանի բոլոր համայնքների երեխաների համար» ծրագրի իրազեկման արշավ

ԽՆԴԻՐ

Ստեղծել սոցիալական հոլովակ, որը կգրավի հանրության ուշադրությունը և նրանց մոտ հարցեր կառաջացնի։ Բացառել երեխաների դեմքերի «օգտագործումը» հոլովակում այնպես, որպեսզի հնարավոր լինի նրանց նույնականացումը։

ԼՈՒԾՈՒՄ

Ստեղծվեց «Երես մի՛ թեքիր ինձանից» կարգախոսը՝ որպես հոլովակի հիմնական ասելիք և մեսիջ՝ ուղղված հանրությանը, որի շուրջ կառուցվեց հոլովակի սցենարը։ Տեսախցիկին մեջքով կանգնած հերոսները խնամքի հաստատություններում ապրող տարբեր տարիքային խմբերի երեխաներ են, ովքեր ունեն շատ պարզ ցանկություններ․լինել բոլորի նման, ունենալ ծնողներ, զգալ, որ իրենք պաշտպանված են ու սիրված։ Այս ամենը նրանք կարող են ստանալ միայն ընտանեկան միջավայրում մեծանալու դեպքում։ Սակայն նրանց մեծ մասը զրկված է այդ հնարավորությունից տարբեր պատճառներով՝ սկսած պետական ընթացակարգերից մինչև հանրային իրազեկման ցածր մակարդակ։ Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե մենք առերեսվենք խնդրին։ «Երես մի՛ թեքիր ինձանից»․ սա խնամքի հաստատություններում ապրող 2900 երեխաների կոչն է հանրությանը։