ՓՐՈՄՈ ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

UTMAZYAN COACHINGS

ԽՆԴԻՐ

Ապահովել Utmazyan Coachings բրենդի և ծառայության տպավորիչ մուտքը մեդիադաշտ, մասնավորապես, ներկայացվածությունը սոցիալական ցանցերում։

ԼՈՒԾՈՒՄ

Փրոմո հոլովակի կոնցեպտի, ոճի, հիմնական ասելիքի սահմանում, Հրաչուհի Ութմազյանի հետ համատեղ վիդեոհոլովակի սցենարի մշակում։ Նկարահանման մեկ լոկացիա է ընտրվել՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը, որը խորհրդնշական է թե՛ հանրային խոսքի թեմատիկայի, թե՛ Ութմազյանների ընտանիքի պատմության կոնտեքստում։ «Խոսքի ուժն անբեկանելի է, իսկ այդ ուժն ի գործ դնելու ունակությունը՝ հաջողության գրավական» արտահայտությունը դարձավ բրենդային թե՛ վիդեոհոլովակի, թե՛ ամբողջ բրենդի հետագա հաղորդակցության համար։